Սաղաթելյան․ Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից
Կալանավորել Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարներին, որոնք պատերազմի օրերին Սյունիքի ինքնապաշտպանությունն են կազմակերպել, հետապնդում է մեկ նպատակ՝ թուլացնել Սյունիքի դիմադրողականությունը:Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Սյունիքը հարձակման է ենթարկվում Բաքվի և Երևանի կողմից, իսկ համայնքապետներին կալանավորելը քաղաքական հետապնդում է: Այլ մարզերում ևս կան համայնքի ղեկավարներ, որոնք բռնաճնշումների ներքո հրաժարական են ներկայացնում, ում վրա գործեր են հարուցում։ Սա է այսօրվա իշխանության դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքը կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պայքարի այս իշխանությունների դեմ:
«Հիմա մենք ունենք իրավապահների խումբ և մեր խնդիրն է բացահայտել այս իշխանության իրական դեմքը նրանց համար, ովքեր դեռ չեն հասկանում, թե այս ժողովուրդն ում ձեռքն է կրակն ընկել և ինչի ձեռքը, նաև ասել էինք, որ միջազգային կառույցներին ևս այս բոլոր ապօրինությունների մասին տեղեկացնելու ենք»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».