Последние новости

162 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 227 111

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 162-ով և դարձել 227 111: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 315 մարդ (+54), կատարվել է 1 257 724 թեստավորում (+4 700), առողջացել են վարակվածներից 218 128-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 2 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 558 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել. այն 1 110 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ