Հոխիկյանի հրապարակման կապակցությամբ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի
Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից սկանդալային տվյալների հրապարակումից հետո այդ զրույցի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պետք է քրեական գործեր հարուցվեն: Այս մասին հուլիսի 16-ին «Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերներն ընտրություններից հետո» խորհրդաժողովին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ բոլորը պետք է մեկուսացվեն և հետաքննվեն:
«Երեկ Օխիկյանը, ըստ էության, ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ: Նա հիմնավորեց, որ դավաճանական պլանը մշակվել էր առնվազն 2019 թվականի մայիսի 11-ին: Եթե գլխավոր դատախազությունը գտնվում է իր լիազորությունների շրջանակներում, ապա պետք է քրեական գործեր հարուցվեն Նիկոլի և զրույցի բոլոր մասնակիցների դեմ»,- ասաց Ղազինյանը:
Նա հիշեցրեց, որ պետական դավաճանության մասին առնվազն 5 հաղորդում է ներկայացվել, բայց նրանցից ոչ ոք դեռ չի ենթարկվել քրեական պատասխանատվության:
«Ներքաղաքական օրակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ոչինչ չի փոխվել: Բոլոր հնավարոր և անհնար ձևերով դավաճաններին խետք է բանտ ուղարկել: Սա կլինի մեր քաղաքական գործունեության հիմքը: Մենք չենք նահանջելու, անընդհատ պայքարելու ենք: Այս իշխանությունները, գործեր հարուցելուց և մարդկանց ձերբակալելուց բացի, այլ բանի ընդունակ չեն: Մենք պայքարելու ենք նույնիսկ բանտում: Այս խունտայից բացի, Հայաստանում մենք այլ թշնամիներ չունենք»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.