Последние новости

Փաշինյանը և Իստրակովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։ Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի պաշտոնական կայքը` հավելելով, որ վարչապետի պաշտոնակատարն ընդունել է Իստրակովին։

«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ