Գեղամ Մանուկյան․ Բոլորս Սյունիքի համար. Հավաք դատարանի առջև
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.
«Դիմում եմ բոլոր մեր զինակիցներին, գաղափարակիցներին, պայքարի ընկերներին, հայ մարդուն, երկրի տարածքային ամբողջականության և միասնականության համար մտահոգներին։
Այս օրերին չագուչի «ասպետ» հայրենադավը վրեժխնդրության արշավն է շարունակում։ Թիրախը՝ Սյունիքն է։ Իրար ետևից հարձակումներ են գործում, կալանավորում են Սյունիքի համայնքների ղեկավարներին։ Մեղրի, Քաջարան, Գորիս, (Որոտան, Քարահունջ), …բազմաթիվ սյունեցիներ: Եզրափակիչն էլ վաղը՝ սպասվում է Սիսիանի քաղաքապետի կալանքի հարցով դատական որոշումը՝ 18:00-ին։
Մխիթար Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Առուշան Առուշանյանին նիկոլական իրավական համակարգն ու դատական մի քանի կամակատարներ քաղբանտարկյալ դարձրին։ Բայց նրանք նաև ռազմագերի են։ Գերի սեփական երկրում։ Մի կողմից Ալիևն է Սյունիքն ուզում, մյուս կողմից Նիկոլն ու իր ստրուկներն են Սյունիքը թուլացնում։ Այս օրերին մեր տղերքի կողքին էինք, գիտեինք, որ նրանք մեզանից ուժեղ են։ Բանտը չի որ կարող է նրանց կոտրել։
ԲԱՅՑ ՄԵԿ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ։ Թշնամին մեր երկրում միայն նիկոլական իշխանության պայմաններում կարող է անպատիժ գերի տանել։ Երևանի կենտրոնի՞ց էլ ռազմագերի տանեն։ Թու՞յլ տանք։
ՇԱԲԱԹ, 18:00-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցն է որոշվելու։
Հավաքվում ենք այնտեղ։ Ալիևա-նիկոլական եղբայրությանը ռազմագերի չունենք տալու։
Վաղը չե՛ք նստում համակարգչի առաջ: Լինո՛ւմ ենք մեկ մարդու պես: Դրանով էլ կչափվի մեր ինքնապաշտպանական բնազդը։
ԲՈԼՈՐՍ ՍՅՈւՆԻՔԻ ՀԱՄԱՐ
Հիմա արդեն բանտերում գտնվող մեր սյունեցի եղբայրների և քույրերի համար։
ՇԱԲԱԹ, 18:00-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ի դեպ, դիմացը Հայոց Մեծերի Պանթեոնն է։ Շիրազը, Կոմիտասը, Տերյանը, Իսահակյանը, Սարոյանն այնտեղ են թաղված։ Նրանց ապացուցենք, որ իզուր չեն ապրում»։
YerevanToday
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.