Последние новости

Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել

Հայաստանում 20 տարեկան զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմանում, մարտական հերթապահության կրման ընթացքում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ