Последние новости

187 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 227 298

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 187-ով և դարձել 227 298: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 386 մարդ (+71), կատարվել է 1 263 393 թեստավորում (+5 669), առողջացել են վարակվածներից 218 242-ը (+114): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 559 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և դարձել 1 111, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ