Последние новости

Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ