Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ, ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Հայաստանում քաղծառայողների թիվը 208 հազար է: Եթե դրան գումարենք բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և տեղական ինքնակառավարման ողջ վարչակազմը, ապա մենք ստանում ենք մոտ 300 հազար մարդ: Նրանց ընտանիքի անդամների հետ միասին այդ ցուցանիշն արդեն կկազմի 500-600 հազար: Այս մասին հուլիսի 17-ին «Մտքի փոթորիկ. Հետընտրական Հայաստանը, իրողություններն ու սպասելիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Նա հիշեցրեց, որ ընտրություններում Փաշինյանի իշխանության մեջ գտնվող կուսակցության օգտին քվեարկել է 688.761 ընտրող (գրեթե 54 տոկոս):
«Համեմատության համար նշենք, որ 2018-ին իշխանությունները ստացել էին 884456 ձայն (70.4 տոկոս): Կարելի է պատկերացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» ուժային կուսակցության կողմից` վարչապետի ղեկավարությամբ, այլ հատուկ ձևավորված չեզոք ժամանակավոր կառավարության կողմից: Միանշանակ պարզ է, որ ընտրությունների արդյունքներն այլ կլինեին: Այդ ժամանակ իսկապես հնարավոր էր խոսել բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորություններով ժողովրդավարական ընտրությունների մասին:
Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իշխող կուսակցության պարզ վերարտադրություն է՝ վարչական ռեսուրսների առավելագույն օգտագործմամբ և արտաքին խաղացողների լուռ աջակցությամբ: Ներկայիս իշխանությունները գերազանցել են նախորդներին բոլոր հոդվածներով ընտրողի նկատմամբ վարչական ճնշման գործադրմամբ: Նախկինները, իհարկե, նույնպես օգտագործում էին վարչական ռեսուրսները, բայց, միևնույն ժամանակ, նրանք զգուշանում էին բազմաթիվ օտարերկրյա դիտորդներից, ԵԱՀԿ ներկայացուցիչներից, դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներից և Սորոսի հասարակական կազմակերպություններից, որոնք խստորեն վերահսկում են չնչին խախտումներն ընտրությունների ընթացքում»,- նշեց փորձագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.
-
2025-07-28 11:49
Параллельно обмену «конструктивными» месседжами Баку и Еревана Азербайджан продолжает настаивать на том, что Армения должна внести изменения в Конституцию в качестве предварительного условия, и продвигает вопрос о так называемом «возвращении 300 тысяч беженцев в Армению». Депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян написал об этом на своей странице в Facebook.