Последние новости

Գեղամ Նազարյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, ինչպես հայտնի է ,բերման էին ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին: 3 ժամ անց նրանց բաց էին թողել, որից հետո Գեղամ Նազարյանը, ով մեկնարկած երկօրյա կոնֆերանսի բանախոսներից է, կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց՝ իրեն բերման ենթարկելու մանրամասները, տեղեկացնում է YerevanToday.

Գեղամ Նազարյանը պատմեց, որ շտապելիս է եղել միջոցառմանը, մեքենայից իջել է, քայլել դեպի կոնֆերանսի վայր, նկատել է, որ երեք կարմիր բերետավոր կոպիտ հրելով մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում։

«Հեգնաբար ասացի՝ ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է»։ Գեղամ Նազարյանի այս խոսքին հաջորդել է՝ նրան բերման ենթարկելու գործողությունը…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ