ՍԴ դատավորներից ովքեր են դեմ եղել պետության վերացմանը
ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն` Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը` այն նույն Աշոտ Խաչատրյանը, ում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանին պարտադրանքը, ապօրինի կերպով ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո փորձում էր կաշառել ու գայթակղել Բարձր դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնով։ Ըստ էության սակայն երկրի առջև ծառացած ծայրագույն մարտահրավերները ու իր պատասխանատվությունը դրանց լուծման մասնակցության հարցում տվյալ դեպքում գերակայել են Աշոտ Խաչատրյանի ենթագիտակցության մեջ։ Այս մասին գրում է 168.am-ը:
Մեզ ասացին, որ հավանաբար ԿԸՀ-ի` ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմանը դեմ կքվեարկեին նաև Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը, եթե չլինեին այն կոմպրոմատային փաթեթները, որոնք վերջիններս «վաստակել էին» համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի և ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոններում։
Իրականում այս երկու դատավորներիին իշխանությունները հենց այս նպատակով էլ բերել էին ՍԴ, քանի որ նրանք ամեն դեպքում կառավարելի են ու կտրուկ քայլերի չեն դիմի։
Էդգար Շաթիրյանի պարագայում ամեն ինչ պարզ է. նա ընկերական կապեր ունի իշխանական վերնախավում, և նրանից պատասխանատվության զգացում ակնկալելն առնվազն միամտություն է։ Բացի դրանից, վերջինս երբեք վճռական պահերին աչքի չի ընկել համարձակ կեցվածքով, որքան էլ որպես քաղաքացի` ինքն իր մեջ այլ տեսակետ ու դիրքորոշում ունենա։
Արայիկ Թունյանի մոտիվներն այնքան էլ պարզ չեն, տեղեկացնում է News.am-ը։
Այնպես որ երեկվա որոշումը ավելի վաղ էր կայացվել, այն ժամանակ, երբ իշխանություններն ամեն գնով կազմաքանդեցին ՍԴ-ն ու հեռացված դատավորների փոխարեն նշանակեցին վերահսկելի անձանց։
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.