Կութի գյուղապետ․ Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի
Կութի բնակիչները վախենում են տեխնիկա բարձրացնել խոտհարքերը և ստիպված ձեռքով են քաղում խոտը: Այս մասին News.amի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը` պատմելով, թե ինչքան են դժվարացել գյւողատնտեսական աշխատանքների իրականացումը գյուղում` ադրբեջանցի զինծառայողների գյւողի մոտ դիրքավորվելուց հետո:
«Գյուղացիները գնում են վախվխելով խոտ են քաղում, չգիտենք` ինչ կլինի: Խոտը գերանդիով են քաղում, վախենում են տեխնիկա տանեն, որ թշնամին չտեսնի: Ադրբեջանցիները էնտեղ դիրքեր են կառուցել, վրանները դրել են, լրիվ տեղավորվել են: Դեռ խոտը քաղում են միայն, չեն բերել ու չգիտենք էլ ինչ պետք է լինի, ոնց պետք է բերենք էդ խոտը»,-ասաց նա:
Տիկին Չիտչյանը ասաց, որ անասուններին էլ արդեն արածեցնելու տեղ չկա, քանի որ եղած աոտավայրերը թշնամու դիրքավորված վայրերի մոտ է, իսկ գյուղի մոտ այնքան են արածացրել, որ արդեն խոտ էլ չկա:
Համայնքապետի խոսքով` կութեցիների հույսը ռուս խաղաղապահներն էին, որոնք էլ չեկան, որպեսզի իրենց ավելի ապահով զգային:
«Սենց ապրել հնարավոր չի, որտեղ նայում ենք, իրանց պոստերն է: Նամանավանդ, որ էս անասուններն էլ գողացան, տարան, բնակիչները ընդհանրապես հիասթափված են: Հլը սպասում են, տեսնեն Կառավարությունը ինչ է ասելու, փոխհատուցում կլինի, թե` չէ: 19 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կյանքի ապրուստ է, Կառավարությունից էլ ոչ մի օգնություն չկա: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել: Ընտրություններից առաջ ասացին, որ եթե չկարողանան անասուններին վերադարձնել, փոխհատուցում կտան, ու ոչ մի ձայն դեռ չկա»,- ասաց նա:
Տիկին Չիտչյանը վստահ է, որ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը եթե հանգուցալուծում չստանա, բնակիչները կլքեն գյուղը, քանի որ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հիմա չեն կարող զբաղվել ընդհանրապես:
«Եթե այստեղ ապրող բնակչին այսպես անտեսում են, պարզ չի, որ բնակիչ չի մնալու: Գյուղում դպրոցը, տները նշանառության տակ են, ամեն առավոտ հելնում ենք, իրանց ենք տեսնում, մինչև ուշ գիշեր իրանց լույսերը տեսնում ենք, ու այդպես վախվխելով ապրում ենք, Աստծուն գցած ապրում ենք, ում ինչ վեջնա, էնքան որ սահմանը այստեղ պահենք: Էդ 5 ընտանիքը եթե դուրս գան գյուղից, մնացածն էլ կգնան: Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 15:06
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна сегодня, 11 июня, продолжает рассмотрение по существу апелляционных жалоб на приговор в отношении бывшего командующего Армией обороны Арцаха Джалала Арутюняна.
-
2025-06-11 14:59
Руководитель оппозиционной парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян на своей странице в соцсети Facebook опубликовал необходимый для запуска процедуры объявления вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну бланк с подписями 6 депутатов.
-
2025-06-11 14:57
Видимо, часть документов, полученных в ходе сложной операции иранской разведки, посвящена тайным связям Израиля с Баку. Об этом в соцсетях написал иранский политолог Шуайб Бахман.
-
2025-06-11 14:54
В результате взрыва в доме в Чамбараке госпитализированы 11 пострадавших. Об этом сообщает Министерство здравоохранения Республики Армения.