Կրակել են ԱՄՆ քաղաքացու ոտքին
Ամիրյան փողոցում հնչած կրակոցների առթիվ մանրամասներ է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ անհայտ անձինք Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում ժամը 19:30-ի սահմաններում մայթեզրին վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, եղել են նաև կրակոցներ:
«Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։
Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ կա ևս մեկ վիրավոր, որը հիվանդանոց է տեղափոխվել կտրած–ծակած վերքով։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ`դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.