Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետապնդումների հարցով ՄԻՊ–ը միջոցներ է ձեռնարկում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի էջում հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին, Գորիսի, Որոտանի, Քարահունջի, Քաջարանի, Սիսիանի ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել ու գտնվում են իր ուշադրության կենտրոնում:
Պաշտպանը հայտնում է, որ ահազանգեր ստանալուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:
ՄԻՊ–ին բողոքներ են հասցեագրել նաև Սյունիքի հիշյալ համայնքների ղեկավարների փաստաբանները։ Ըստ նրանց` քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները հիմքեր չունեն և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:
Դրանից բացի, հուլիսի 16-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.