Դիմորդները կարող են բուհերի թափուր մնացած տեղերի համար դիմել և մրցույթի մասնակցել
Այսօրվանից մինչև հուլիսի 26–ը ներառյալ դիմորդները կարող են բուհերի թափուր մնացած տեղերի համար դիմել և մասնակցել մրցույթի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Խոսելով 2021 թվականի ընդունելության մրցույթի արդյունքներից, Նասիբյանը նշեց, որ եղել է 1800 անվճար և 21820 վճարովի տեղեր։
Միասնական քննություններին հայտագրված դիմորդների թիվը եղել է 11058, ընդունվածների թիվը` 8083։
«Մրցույթից դուրս մնացածների թիվը կազմել է 2935, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կտրվել են քննությունից. 1546 դիմորդ։ Կտրվածների թիվը պետք է բաժանել 2 մասի, կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել և կան դիմորդներ, որ հանձնել են 1 քննություն և անբավարար են ստացել։ Իսկ այն դիմորդները, որոնք երկու քննություններից մեկը բավարար են ստացել, կարող են մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին»,–ասաց նա։
Նասիբյանի խոսքով`թափուր մնացած տեղերի թիվը մեծ է, որովհետև բացի պետական բուհերից` ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը. մոտավորապես կա 15.000 թափուր տեղ։
«Եթե դիմորդները այսօր ժամը 18.00–ից բացեն մեր dimord.am կայքը և փորձեն գտնել թափուր մնացած տեղերն ըստ մասնագիտությունների և ըստ բուհերի` կտեսնեն նաև ոչ պետական բուհերում թափուր մնացած տեղերը։ Այսօրվանից մինչև հուլիսի 26–ը ներառյալ, այն դիմորդները, որոնք դրական միավորներով դուրս են մնացել բուհ ընդունվելուց, կարող են նորից հայտագրվել»,–ասաց նա։
Դիմորդները կարող են ընտրել մինչև 6 մասնագիտություն, նշել տարբեր բուհեր, և այդ 6 մասնագիտություններում առավելությունը տրվելու է միավորին, այլ ոչ թե նրանց, ովքեր առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը։
Հուլիսի 26–ից հետո կազմակերպվելու է մրցույթը, իսկ հուլիսի 30–ին կհրապարակվի թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները։
Նասիբյանի խոսքով` դիմորդների համար առաջին տեղում IT ոլորտի մասնագիտություններն են, պահանջված են նաև իրավագիտությունը, բժշկական մասնագիտությունները։
Եթե տարիներ առաջ շատ դիմորդներ ընտրում էին տնտեսագիտությունը` մասնավորապես ֆինանսներ և վարկ, կառավարում, ապա այս տարի այդ բաժիններում նույնիսկ ամենացածր միավորներով ընդունվել են, այսինքն համարյա մրցույթ չի եղել։
Քիմիային առնչվող մասնագիտություններում այս տարի էլ գրեթե դիմորդներ չկան։ Թափուր տեղերի թիվը մեծ է նաև կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 17:09
США могут попросить Турцию не препятствовать использованию воздушного пространства Сирии в случае конфликта с Ираном и сохранить нейтралитет, сообщила газета Hürriyet со ссылкой на источники.
-
2025-04-21 17:08
Глава департамента государственной эффективности США (DOGE), бизнесмен-миллиардер Илон Маск хочет оставить работу в американском правительстве, поскольку устал от "нападок левых сил", сообщает газета Washington Post со ссылкой на анонимный источник.
-
2025-04-21 17:06
Объединённая Федерация борьбы (United World Wrestling, UWW) признала самым ярким моментом чемпионата Европы по греко-римской борьбе 2025 года достижение Малхаса Амояна, завоевавшего 4-е золото" европейского первенства.
-
2025-04-21 17:01
Армения и Азербайджан продолжают обмениваться мнениями и предложениями относительно следующих этапов работ по делимитации границы. Об этом в ответ на вопрос Арменпресс заявил вице-премьер-министр РА, председатель комиссии по делимитации границы между Арменией и Азербайджаном Мгер Григорян.