Последние новости

ՍԴ-Ն ԿԱՏԱՐԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ։ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԲԱՔՎՈՒՄ, ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾՈՎ

«Եթե Փաշինյանը չյուրացներ լիազորությունները…»

Հուլիսի 17-ին, ժամը 21-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց չորս քաղաքական ուժերի հայցերով կայացրած որոշման եզրափակիչ մասը։ Դրա բովանդակությունը միանգամայն կանխատեսելի էր. ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

ՍԴ որոշումը վերջնական է եվ բողոքարկման ենթակա չէ, այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ «Հայոց Հայրենիք» կուսակցությունն արդեն հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային դատարանում այս որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

Սկսեմ չորս քաղաքական ուժերի հայցերով դատավարության ավարտից հետո արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի արած առանցքային եզրահանգումից. «Եթե Փաշինյանը հետևեր օրենքին, այլ ոչ թե յուրացներ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր հաղթահարի հունիսի 20-ի ընտրությունների անցողիկ շեմը»: Իր հերթին՝ փաստաբան Արամ Վարդևանյանն ապարդյուն փորձում էր ապացուցել դատավորներին, որ հրաժարականը հրաժարական է. չէ՞ որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, նա չէր կատարում նախագահի պարտականությունները մինչև արտահերթ նախագահական ընտրություններ։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները ապարդյուն փորձում էին 9 դատավորներից 6-ին բացատրել, որ 2+2=4:

Դատավարության նկատմամբ ամենից համարժեք վերաբերմունքը (ժամանակի ոգով) ցուցաբերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Դեռևս նախքան ՍԴ-ում դատաքննության ավարտը խորհրդի նիստ անցկացրեց Փաշինյանի մասնակցությամբ և բաշխեց հիմնական պորտֆելները խորհրդարանում։ Նիկոլն անգամ հարկ չհամարեց սպասել դատավարության ավարտին՝ ցույց տալով ողջ հասարակությանը, որ արտահերթ ընտրություններից հետո ՍԴ-ն խաղում է միայն իր կանոններով։ Բոլոր նիստերի ընթացքում հստակ դրսևորվեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանի, դատավոր Վահե Գրիգորյանի, ԿԸՀ-ի և դատախազության ներկայացուցիչների դաշինքը: Նրանց դիրքորոշումները համընկնում էին ընդհուպ մինչև մանրուքներ։

Թույլ կտամ ինձ չհամաձայնել «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանի հետ, որը հայտարարեց, որ բոլոր իրավաբանների համար ակնհայտ էր, թե ինչով է ավարտվելու չորս քաղաքական ուժերի հայցերով դատաքննությունը Սահմանադրական դատարանում։ Դա ակնհայտ էր ոչ միայն իրավաբաններին։ Բոլոր նրանք, ովքեր թեկուզ ականջի ծայրով լսել էին դատավարության մասին, գիտակցում էին, որ Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո ամեն ինչ ենթակա է կապիտուլյանտի քմայքներին, ներառյալ ՍԴ-ն։ ՍԴ-ի դեմ Նիկոլի խաչակրաց արշավանքը երկար ժամանակ եղել է հանրության ուշադրության կենտրոնում, այնպես որ հանրությունը տեղյակ է, որ իշխանափոխությունից հետո ՍԴ պատվիրակված դատավորները Նիկոլի քաղաքական կամակատարներն են։

Որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Վարդևանյանին՝ շեշտելով, որ խոսքը վերաբերում է ՍԴ-ի նույն կազմին, որն ընդունել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անհամապատասխանությունը Սահմանադրությանը: Վարդևանյանը պատասխանեց, որ գործ ունենք փոխված իրավիճակի հետ։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ չորս ուժերի հայցերի դատաքննությունը տեղի է ունեցել քաղաքական համատարած բռնաճնշումների պայմաններում, որոնք իշխանությունը ձեռնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։ Իրավիճակն իսկապես փոխվել է…

Հարց՝ քարոզչամեքենայից

ՍԴ որոշումը միանգամայն կանխատեսելի էր. բացառությամբ երեք դատավորների՝ բարձրագույն դատական մարմինը ողջ քննության ընթացքում տքնաջան կատարում էր Փաշինյանի քաղաքական հանձնարարությունը։

Որպեսզի այդ հանգամանքն այնքան էլ ակնհայտ չթվա, իշխանական քարոզչամեքենան լսումների ընթացքում պարբերաբար հարց էր տալիս. ի՞նչ կլինի, եթե ՍԴ-ն կրճատի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատների քանակը։ Այդ հարցը կոչված էր պատրանք ստեղծել, թե իբր՝ ամեն ինչ չէ, որ կանխորոշված է, թեև նույն հաջողությամբ կարելի էր հարց տալ. ի՞նչ կլինի, եթե Չալոն (Փաշինյանի շունը) սկսի թուրքերեն խոսել։

Չորս քաղաքական ուժերի հայցերով դատալսումներն ամենայն ակներևությամբ ցույց տվեցին, որ ՍԴ-ի փլուզման գործընթացն ավարտված է։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին իրավաբանական հանրությունը նախազգուշացնում էր ՍԴ-ի դեմ Փաշինյանի ձեռնարկած քայլերի առաջին իսկ օրվանից, այն է՝ «Սահմանադրական դատարան» անվանումով բարձրագույն դատական ատյան այլևս գոյություն չունի։ Մնացել է միայն ցուցանակը։ Երեք դատավորները՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը եղանակ չեն ստեղծում, ՍԴ-ն ամբողջությամբ համապատասխանում է Նիկոլի պահանջներին։

Վեց դատավորների մասնագիտական հմտությունների մասին կարելի է դատել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների ելույթներից: Օրինակ, Վարդևանյանը ստիպված էր բացատրել Նիկոլի սիրելի դատավոր Վահե Գրիգորյանին, որ Հայաստանում, որտեղ գործում է խորհրդարանական կառավարման մոդելը, ժողովուրդն ընտրում է ոչ թե վարչապետ, այլ խորհրդարան։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը անգրագիտության վերացման ոգով մի քանի դասախոսություն կարդաց Նիկոլի կամքով ՍԴ-ում հայտնված դատավորների համար։ Ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները հատ առ հատ ներկայացրեցին նախընտրական քարոզչության և հունիսի 20-ի քվեարկության ընթացքում թույլ տրված բոլոր խախտումները՝ հստակ հիմնավորելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներից 200-250 հազարը ստացվել են օրենքի նորմերի խախտումով։ Ներկայացված ապացույցները ՍԴ-ն հիմք չհամարեց ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու համար։ Հարցը լուծեցին արմատականորեն։

Մուկուչյանը երբեք չի՞ հանդիպել Փաշինյանի հետ

Ի տարբերություն համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության հայցերով նախկին դատավարությունների, ներկայիս դատաքննությունը վերաբերում էր ոչ թե բուն արտահերթ ընտրությունների սահմանադրականությանը, այլ լոկ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման սահմանադրականությանը։

Չնայած դրան, ԿԸՀ ներկայացուցիչները, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գնահատմամբ, դատավարության ընթացքում չափազանց պասիվ պահվածք էին դրսևորում: Ղազարյանն արձանագրեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթներից կարելի էր եզրակացնել, որ նա դիտարկում է ընտրությունները լոկ որպես քվեարկություն և դրա հետ կապված կազմակերպչական հարցեր:

Ի դեպ, ԿԸՀ նախագահը բոլորից ավելի ազնիվ վարվեց, նա պարզապես առաջարկեց դատավորներին ճանաչել քվեարկության իր նկարած արդյունքները, ինչին էլ արդյունքում ամեն ինչ հանգեց։ Մուկուչյանն անմիջապես «չհասկանալու տվեց», երբ նրան հարցրեցին, թե երբ է նա վերջին անգամ հանդիպել կամ հեռախոսով խոսել Փաշինյանի հետ: ԿԸՀ նախագահը պատասխանեց, թե երբեք չի հանդիպել Փաշինյանի հետ և հեռախոսով էլ չի խոսել:

Իհարկե, դրան ոչ ոք չհավատաց, փոխարենը բոլորը հիշեցին անեկդոտը, որ պատմել էր Մուկուչյանին Նիկոլը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եղած ժամանակ։ Անեկդոտը հնչեց խորհրդարանի նիստում, երբ ԿԸՀ նախագահը կանգնած էր ամբիոնում, իսկ անեկդոտի էությունն այն էր, որ Մուկուչյանին ԱՄՆ են գործուղում Բարաք Օբամային օգնելու համար, արդյունքում ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթում է ՀՀ նախագահը։ Ստացվում է, որ Նիկոլն ինքը օգտվեց ԿԸՀ նախագահի հմտություններից, որի մասին ժամանակին պատմում էր իր իսկ հեղինակած անեկդոտը…

Հայկական արդարադատությունը և «պողպատե մանդատը»

Դատելով ՍԴ ամփոփիչ որոշումից, տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրությունների ճակատագիրը կանխորոշված է։ Այն մարդկանց տեղը, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց համայնքների սահմանները, կզբաղեցնեն կապիտուլյանտի դրածոները։

Հայկական արդարադատությունը «չի նկատում», որ իշխանությունը համատարած բռնաճնշումներ է ծավալել իր քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ինչպես հայտարարեց նիստերի մշտական մասնակիցներից մեկը, «ՍԴ-ն արդյունքում ապացուցեց, թե Նիկոլի ձեռքի մուրճը սիրո խորհրդանիշ էր, այլ ոչ թե ահաբեկման»:

Մուրճի թեման դատավարության ընթացքում շոշափվել է բազմիցս, պատասխանող կողմը պարբերաբար հայտարարում էր, թե «մուրճը խորհրդանիշ է», այլ ոչ թե վախեցնելու գործիք: Այդ հայտարարությունները հնչում էին հենց այն ժամանակ, երբ ՍԴ-ի պատերից դուրս մարդկանց փռում էին ասֆալտին, բերման ենթարկում և փորձում ցուցմունքներ կորզել նրանցից։ Իշխանության ներկայացուցիչներն իրենք էին ճղավում ամեն անկյունում, որ «պողպատյա մանդատն» արդեն ընկել է իրենց քաղաքական հակառակորդների գլխին։

Հիշեցնեմ, որ այդ «խորհրդանիշով» Նիկոլը սպառնում էր «զարկել դատարկ գլուխներին», իսկ մի՞թե «խորհրդանիշով» հնարավոր է հարվածել։ Ինչևէ, դատավապությունն ավարտվեց, բռնաճնշումները շարունակվում են։ ՍԴ որոշման եզրափակիչ մասի հրապարակմանը նախորդել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Այսպիսով, քանի դեռ ընթանում էր դատաքննությունը ՍԴ-ում, կալանավորվալ են Սյունիքի խոշոր համայնքների բոլոր ղեկավարները։

Դժվար թե դա կարելի է համարել պարզ զուգադիպություն։ Թե՞ որևէ մեկը զուգադիպություն է համարում այն, որ Բաքվում դատում են Արցախը պաշտպանած գերի զինվորներին, իսկ Երևանում՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպող համայնքապետերին... Ավաղ, դա զուգադիպություն չէ. Երևանում և Բաքվում նույն ընդհանուր գործն են անում՝ Անկարայի հսկողության ներքո …

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

  • ПАШИНЯНУ НУЖЕН СВОЙ (КАРМАННЫЙ) КАТОЛИКОС
    2025-06-12 09:10

    "Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ