ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՉԱԳՈՒՃ»
Կառավարության առաջարկով խորհրդարանում հապշտապ հաստատված նոր օրենքը տարատեսակն մեկնաբանույուններ է առաջացրել։ Sputnik Արմենիան համադրել է քաղաքական ու տնտեսական իրողությունները։
ԱԺ–ն արտահերթ նիստում հունիսի 15-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ հաստատեց հանրության շրջանում վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։
Դրանով լրացուցիչ տուրք է սահմանվում Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ` միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի այդ պահին գործող գների 15 տոկոսի չափով։
Կառավարության հաշվարկով` նոր տուրքը թույլ կտա տարեկան շուրջ 72 մլրդ դրամի մուտք ապահովել բյուջե, որից կօգտվեն ոչ միայն գերշահույթ ստացող հանքատերերը, այլև շարքային քաղաքացիները` պետական տարբեր ծրագրերի միջոցով։
Օրինագծի ընդդիմախոսները դրանում քաղաքական ենթատեքստ են տեսնում` կանխատեսելով, որ օրենքի ընդունումը կհանգեցնի ոլորտի ընկերությունների կործանման։
Քաղաքական «չագո՞ւճ», թե՞ տնտեսական արդարություն
ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր, վեցերորդ գումարման խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խնդրին բացառապես քաղաքական գնահատական է տալիս` հիշեցնելով, որ դեռ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը խոստացել էր «չագուճի» առաջին հարվածն իջեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխին, ինչն էլ իրականացնում է։
«Սա քաղաքական հետապնդման «փայլուն» դրսևորում է,– ասաց Մինասյանը,– իսկ թե ինչո՞ւ, այդտեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էական նշանակություն ունի։ Որովհետև ապահովում է բազմաթիվ աշխատատեղեր, ապահովում է մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող Սյունիքի բնակչության ավելի բարձր կենսամակարդակ, քան այլ մարզերում է»,–մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը։
Նրա համոզմամբ` երբ քաղաքականությունը ներխուժում է տնտեսություն, դրանից դրական արդյունքներ ակնկալել հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գների աճի մասին կառավարության ներկայացրած տնտեսական հիմնավորումներին, Գագիկ Մինասյանը հիշեցնում է, որ դրանք նոր չեն աճել. մոլիբդենի գինն արդեն շուրջ 3 տարի է, ինչ սկսել է բարձրանալ, պղնձինը` 1 տարի։ Բայց կառավարությունը միայն հիմա է նախագծն ուղարկում խորհրդարան և առաջարկում հրատապ ռեժիմով ընդունել այն, քանի որ, Մինասյանի համոզմամբ, դրանով քաղաքական խնդիր է փորձում լուծել։
Նոր տուրքը կվերանա, եթե գներն իջնեն. Հայաստանի հանքերը շահութաբեր են անգամ ցածր գնով
Տնտեսագետ Տաթև Առուստամյանը վստահ է` նոր տուրքի սահմանումը միջազգային գների ու պահանջարկի ներկայիս պայմաններում որևէ կերպ չի ազդի հանք շահագործող ընկերությունների շահույթների վրա։
«Նշվում է, որ նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը, որպեսզի գեներացվող գերշահույթն արդյունավետ հարկվի։ Այստեղ արդեն հստակեցման կարիք կա, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել, որպեսզի թե՛ տնտեսվարողները, թե՛ ներդրողներն այս կանխատեսելիությունն իրենց մոտ ունենան և կարողանան նաև հետագա ռիսկերը հաշվարկել Հայաստանում հետագա ներդրումներ անելու համար»,– ասաց Առուստամյանը։
Նա հավելեց, որ արտասահմանյան ներդրողի թիվ մեկ խնդիրը Հայաստանում իր աշխատանքի ու դրա արդյունքի երկարաժամկետ կանխատեսելիությունն է. Հայաստանում տեղի ունեցող ներքին պրոցեսները, նրա խոսքով, պոտենցիալ ներդրողների մտադրությունների վրա մեծ հաշվով չեն ազդում։
Վերադառնալով սահմանվող նոր տուրքին` տնտեսագետը հիշեցնում է, որ կառավարությունն իր մեկնաբանություններում հայտնել էր, որ սա ժամանակավոր կարգավորում է։ Հետագայում, միջազգային գների նվազեցման դեպքում, կառավարությունը պատրաստ է վերանայել օրենքը։
Ուստի հետաքրքրվեցինք` ո՞րն է այն գնային սահմանը, որից հետո կառավարությունը կհրաժարվի նոր տուրքից։
«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1 տոննայի դիմաց 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում արդեն մեր հանքերը շահութաբեր են համարվւմ, ապա, կարծում եմ, դրանից ներքև գների անկման դեպքում այդ ընկերությունների հարկումն արդեն կդառնա ոչ շահութաբեր այդ ընկերությունների ու նաև ՀՀ տնտեսության համար»,– ասաց Առուստամյանը։
Ով ով է պղնձամոլիբդենի բիզնեսում. Հայաստանի ստորգետնյա հարստության տերերը
Հայաստանի տարածքում այսօր շահագործվող պղնձամոլիբդենային 8 հանքավայրերից 6-ը գտնվում են Սյունիքի, 2-ը` Լոռու մարզում։
Ընդ որում. ինչպես մոլիբդենի, այնպես էլ պղնձի հանքարդյունահանման ու ՀՀ–ից արտահանման ծավալներով, առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ ՏՄՊՊՀ տվյալներով` կոմբինատի բաժնեմասն այդ շուկայում գերազանցում է 80 տոկոսը։
Ըստ ՏՄՊՊՀ–ի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է պատկանում Սյունիքի խոշոր հանքավայրերից` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Այստեղ, 2006թ–ի տվյալներով, 2 մլդ 210 մլն տոննա հանքաքար կա, որից 5 մլն 220 000 տոննան` պղինձ, 720 000 տոննան` մոլիբդեն։
Այս հանքավայրից տարեկան արդյունահանվում է 12.5 հազար տոննա հանքաքար։
Սյունիքի մարզի մեկ այլ խոշոր` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրը պաշտոնապես գրանցված է «Լեռ Էքս» ՍՊԸ անունով։ Բայց էլէկտրոնային ռեգիստրի տվյալներով` այդ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
Հանքասարի հանքավայրը, 2007թ–ի տվյալներով, 2 մլն 762 հազար 400 տոննա հանքաքար ունի, որից տարեկան արդյունահանվում է 150 000 տոննան։
Դե, իսկ Սյունիքի մարզի ամենախոշոր հանքավայրը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրն է։
Դրանում հանքաքարի ծավալները, 1976թ–ի գնահատականներով, 77 մլն. 400 000 տոննա են, տարեկան արդյունահանումը` 2 մլն 700 հազ. Տոննա։
Հանշահագործող ընկերությունը պաշտոնապես «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն է, որի 100 տոկոս հիմնադիր կապիտալը պատկանում է Վիրջինյան Տորտոլա կղզում գրանցված «Քոմսափ Ինդուսթրիս» ՍՊԸ–ին։
Սյունիքում են գտնվում նաև Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որը պատկանում է Լարնակայում գրանցված «Գլոբալ Մեթայզ» ընկերության կանոնադրական կապիտալով աշխատող «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ–ին, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ–ի շահագործմանը հանձնված Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրը, ինչպես նաև «Թաթսթոուն» ՍՊԸ–ին պատկանող Լիճքի պղնձամոլիբդենային հանքավայրը։
Լոռու մարզում գտնվող ներկա պահին շահագործվող 2 հանքավայրերից խոշորը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն է, որի շահագործումը մեկնարկել է 2014թ.–ից։
Այս հանքավայրի պաշարները 1991թ–ին գնահատվել են 453 մլն 800 հազար տոննա, որից 1 մլն 600 000 տոննան` պղինձ, 99 000 տոննան` մոլիբդեն։ Հանքավայն այժմ շահագործվում է «Թեղուտ» ՓԲԸ–ի կողմից, որի մասնակցության կապիտալում մասնաբաժին ունեն ՎՏԲ Բանկը, Կիպրոսում գրանցված «Ա․Տ․Ս․ Նոմինիս Լիմիթիդ», «Սունարտո», «Թեղուտ ինվեստմենտս Լիմիթեդ» և «Նաիրի Ինֆրասթրակչըր Կապիտալ Լիմիթիդ» ընկերությունները, Վիրջինյան կղզիներում գրանցված «Վեստրոկ Դեվելոփմընթ» ՍՊԸ–ն։
Լոռու մազի Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի շահագործման իրավունքը հանձնված է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ին։ Բայց դրա կանոնադրական կապիտալի 100 տոկոսը նույնպես պատկանում է բրիտանական Նեվիս կղզում գրանցված «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիային։
Հանքավայրի պաշարները, 1985թ–ի տվյալներով, 1 մլն 29 հազար տոննա են, որում պղնձի պարունակությունը 4.2% է։
Ո՞ւր է գնում Հայաստանի ընդերքի հարստությունը
Ընդհանրապես մետաղական հանքարդյունաբերության մեջ Հայաստանում ծավալով առաջին տեղում պղնձի հանքաքարն ու խտանյութն է (61,2%), երկրրդը` ոսկու և արծաթի համաձուլվածքը (20.5%), երրորդը` մոլիբդենի խտանյութն ու ֆերոմոլիբդենը (14.7%), ապա հաջորդում են ցինկը, երկաթն ու այլ մետաղները։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 164,5 մլն տոննա պղնձի խտանյութ (2020թ–ի հունվար–մայիսից 4.9%-ով ավելի) և 9,7 տոննա մոլիբդենի խտանյութ (2020թ–ի հունվար–մայիսից 2.6%-ով ավելի)։
Իսկ, օրինակ, ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 12.5%-ով` կազմելով 2,9 տոննա։
Պղնձի հանքանյութը Հայաստանում չի մշակվում. այն անմբողջությամբ արտահանվում է Բուլղարիա, Շվեյցարիա, Չինաստան, Կանադա և այլ երկրներ։
Մոլիբդենի արտահանման ծավալի շուրջ 90 տոկոսն արտահանվում է Նիդեռլանդներ ու ՌԴ, նաև Շվեյցարիա, Բելգիա, Չինաստան և այլ երկրներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".