Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԿՈՇՏԱՑՐԵԼ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել։
Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։
Այս վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ։
Ուղղակի այդ գործարքի մի հատվածը ենթադրում է պայմանավորված գործողություններ սահմանագծի կոնկրետ հատվածներում։
Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն ավելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծված մտահոգությունները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.