Последние новости

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։

Արդեն մի քանի օր է` Երասխի սահմանագոտում կրակոցներ են հնչում: Հայաստանի ու Նախիջևանի սահմանի տվյալ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նաև ականանետներ է կիրառել:

«Մենք կրկնում ենք զսպվածության, ուժերը հետ քաշելու և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու մեր կոչը։ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին», - նշել է Կլաարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ