Последние новости

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք, մահացել է 26 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 375 թեստ, այստեղից 22 825-ը՝ հակագենի արագ թեստով և 13 550-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 367 130 դեպք: Ապաքինվել է ևս 880 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 592 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 368 179 մարդ, օրական՝ 11 073, տեղեկացնում է Panorama.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ