Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ-անոց սահման է գծվել
Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում հայ–ադրբեջանական սահմանի 2 կմ-անոց հատվածում տեղի ուժերով սահմանագծման աշխատանքներ են իրականացվել։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` հերքելով տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը գյուղի մոտ 2 կմ մտել է ՀՀ տարածք։
Գյուղապետի խոսքով, սահմանի երկարությամբ 2 կմ գծելու մասին լուրը սխալ մեկնաբանություն է ստացել։
«Իրենց պոստից ներքև 2 կմ երկարությամբ գծել ենք` մեր ու իրենց սահմանն իրարից տարանջատելու համար։ Գծել ենք, որ երևա, որ մեր հողագործները չանցնեն իրենց կողմ, իրենցն էլ`չանցնեն մեր կողմ։ Խոտեր էր, սահմանը չէր երևում։ Ընդամենը ժամանակավոր, GPS-ով գծել ենք, որ խախտումները մի քիչ պակասեն»,– բացատրեց գյուղապետը։
Շադունցը նաև հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին ու սահմանի գծման աշխատանքներին մասնակցել են ռուս սահմանապահները, ՀՀ ԶՈւ բանակային կորպուսի ղեկավարությունը։
Նա չի բացառում, որ ժամանակավոր նշված սահմանը կարող է չհամընկնել իրական սահմանի հետ, բայց դա ինչ–որ առումով կապահովի տեղի բնակչության անվտանգությունը` զերծ պահելով պատահաբար սահմանն անցնելու վտանգից։
«Տենց են արել, որ ժողովուրդը կողմնորոշվի։ 1990-ականներից հետո ծնված երիտասարդներ կան, որ անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում, իրենք էն ժամանակ ըսկի սահմանին ծանոթ էլ չեն եղել։ Հո ես չեմ գնալու ամեն անգամ ռուսներին խնդրեմ, որ` եկեք, մեր հովվին հետ բերեք»,– ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ գծված սահմանին անմիջապես մոտ գյուղի դաշտերն են, որոնք ադրբեջանցիները թույլ չէին տալիս հնձել։ Սահմանը գծելուց հետո, Շադունցի խոսքով, հայ գյուղացիներն արդեն անարգել հունձ են անում այդտեղ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.