Չարչյանի պաշտպանները միջնորդում են խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր մեկնարկել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստում առաջնահերթությամբ քննվում է պրոֆեսորի խափանման միջոցի հարցը: Մասնավորապես Չարչյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դատարան միջնորդություն ներկայացրին Չարչյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար։
«Գրավի չափը չենք նշում, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,–ասաց Վարդևանյանը։
Դատավոր Վահե Միսակյանը հորդորեց որոշակի չափ նշել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է։
«Այդ դեպքում գրավի նվազագույն շեմը կարող ենք դիտարկել 10 մլն դրամը»,–հավելեց Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.