Ընտրողների կաշառք տալու փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:
«Վ. Հովհաննիսյանը, 2021 թվականի հունիսի սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ն. Մանուկյանը, իր հերթին, կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ
Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.