Последние новости

Մի քիչ էլ դիմանանք` ջերմաստիճանը նվազելու է

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված`այսօր Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +40...+42 աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր և հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում hուլիսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +42–ի, սակայն վաղն արդեն կտատանվի +36–+39–ի միջակայքում, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ