Գրավը վճարելու պահից Արմեն Չարչյանը անհապաղ պետք է ազատ արձակվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցավոք սրտի արդարության հաստատումը երկար տևեց, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երբեք պետք է կալանավորված չլիներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք մեկ ամիս, բայց արդարությունը միշտ հաղթում է: Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Նրա վերաբերյալ ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, ով ամեն կերպ փորձեց, որ այս կալանավորումը պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք, թե Լուսինե Աբգարյանը քանի ծանր գործով կարողացել է դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո հարցրեք պարոն Վահե Միսակյանի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին»,-ասաց նա:
Վարդևանյանը տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը:
Չարչյանի պատտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ Արմեն Չարչյանի տրամադրությունն ընտիր է. «15 մլն գրավը վճարելու պահից նա անհապաղ պետք է ազատ արձակվի»:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի ՝դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.