Արմեն Չարչյան․ Իմ առաջ երկու հնարավորություն կա
Ես «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չեմ հանդիսանում իմ կամքով. ես եմ անձնապես խնդրել մեր հիմնադրին, որ ինձ ժամանակավորապես ազատեն այդ պաշտոնից, որպեսզի դա շահարկման առարկա չլինի, որ լինելով տնօրեն ես կարող եմ ազդեցություն ունենալ և այլն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը:
«Այսօր իմ առաջ երկու հնարավորություն կա՝ վերադառնալո «Իզմիրլյան» ԲԿ տնօրինությանը, երկրորդ՝ ընդունել ԱԺ պատգամավորի մանդատը «Հայաստան» դաշինքի կողմից և իմ գործունեությունը շարունակել ԱԺ-ում»,-ասաց նա:
Իսկ երբ նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ ինքն արդեն հայտարարել է, որ պարոն Չարչյանը մանդատը վերցնելու է, բժիշկն արձագանքեց. «Դե եթե պաշտպանը արդեն հայտարարել է, ես իրեն լրիվ հավատում եմ»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը փոխեց Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանքի միջնորդությունը և 15 մլն գրավի դիմաց ազատ արձակեց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.