Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՊԱՐԶ ՀԱՐՑԵՐ ՕՐՎԱ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿԻՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Թադևոս Ավետիսյանը հարցեր է ուղղել իշխանություններին:
Նա, մասնավորապես, նշել է.
«1․ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (էջ 33), սակայն ՀՀ դրամն արժևորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում․
«Ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին»։
2․ 2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (էջ 77):
Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։
Այսպիսով հարցը․ «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածու՞մ է, թե՞ ․․․»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-24 17:31
Около 1200 человек были эвакуированы с Эйфелевой башни после того, как возник пожар в одной из шахт лифта, между первым и вторым уровнями знаменитой парижской достопримечательности. Пострадавших не было.
-
2024-12-24 17:29
Бывшие президенты Армении поступили правильно, отказавшись участвовать в дебатах, инициированных премьер-министром Николом Пашиняном. Такое мнение выразил заместитель председателя Республиканской партии Армен Ашотян после судебного заседания.
-
2024-12-24 17:28
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил, что пристально следит за ходом переговоров между Арменией и Азербайджаном. Об этом он сообщил в телефонном разговоре с президентом Азербайджана Ильхамом Алиевым.
-
2024-12-24 16:13
В Ереване задействуют новый порядок оплаты работы по уборке мусора. Если до сих пор плату рассчитывают из числа граждан, постоянно или временно проживающих в доме, то сейчас она будет рассчитываться исходя из квадратуры жилой площади.