Վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 138 000 հայ, որից 80 000-ն՝ ընդմիշտ
Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, ապրում է 1,8 - 1,9 միլիոն հայ: Այս մասին, հուլիսի 21-ին, News.am-ին հյուրընկալվելով, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Ընդ որում, նրա խոսքով, 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 միլիոն 182 000 հայ է եղել:
«Բացի այդ, 600-650 հազարը Հայաստանի քաղաքացիներ են: Միևնույն ժամանակ, այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել մի քանի տասնյակ հազարավոր հայեր: Այսպես, կարող ենք ասել, որ Ռուսաստանի տարածքում ապրում է գրեթե 2 միլիոն հայ»,- պարզաբանեց Միքայելյանը` նշելով, որ, ըստ ընդունված գնահատման, Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, թեև դա այդպես չէ:
Այնուհետև, քաղաքագետը նշեց, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանում բացասական հաշվեկշիռը կազմել է մինուս 138 000 մարդ, և դա միայն ավիափոխադրումների տվյալներով: Սա, ըստ վերլուծաբանի, բավականին լուրջ թիվ է, ինչը վկայում է միգրացիայի լուրջ աճի մասին:
«Հայաստանի համար սա բավականին լուրջ ցուցանիշ է: Ամենայն հավանականությամբ, նրանցից 80 000-ը երբեք չի վերադառնա հայրենիք: Սա չափազանց մեծ ցուցանիշ է 6 ամսվա համար»,- ասաց Միքայելյանը:
Երկրից հեռացած քաղաքացիների հիմնական մասը, ըստ քաղաքագետի, մեկնել է Ռուսաստան, քանի որ կորոնավիրի համավարակի պայմաններում ամենահեշտը այնտեղ գնալն է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայերի համար ավելի բաց երկիր է:
«Բայց պետք է նշել, որ հայերի դիրքն այնտեղ զգալի անկում է արձանագրել, ընդ որում՝ ինչպես ոչ ֆորմալ, այնպես էլ ֆորմալ մակարդակով: Սրա պատճառը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի անկումն է: Եկեք սրանում մեզ չխաբենք: Պատճառները բոլորին հայտնի են: Պարզապես կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց աչքերը փակել այս ամենի վրա, կամ նույնիսկ ուրախանում են այն ամենով, ինչ տեղի է ունենում»,- ասաց Միքայելյանը:
Միևնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ ՌԴ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պատերազմում վերջին պարտության հետ կապված, հայերի և Հայաստանի հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).