Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին
ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հիշեցնելով, որ ՍԴ–ն հուլիսի 17-ին ընդունած որոշմամբ ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։
Փաշինյանը նաև արձանագրեց, որ ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդները դրանք գնահատել են ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող։
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին` խորհրդարան անցնելու առիթով»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում միշտ եղել է հակառակը` ընտրություններն են դարձել քաղաքական ճգնաժամերի պատճառ։
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր օրենսդրական ու քաղաքական միջոցները` Հայաստանն ու հայաստանցիներին ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.