Последние новости

Թևոնյան․ Երասխում խուճապ չկա, խուճապը լրագրողների մեջ է

Այս գիշեր իրավիճակը լրիվ նորմալ է եղել: Այս մասին յաօսր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց Արարատի Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ սահմանային իրավիճակին, տեղեկացնում է News.am:

Նա նշեց, որ Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն:

«Սահմանին այդ վիճակը չի շարունակվի, ուրի՞շ: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց նա:

Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք բնակիչների շրջանում խուճապ կա, մարզպետն արձագանքեց. «Խուճապ չկա, կներեք, խուճապը լրագրողների մեջ է»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ