ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տարածել է հայտարարություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է «Հայաստանը չկա՞» վերնագրով հայտարարություն, որում ասվում է.
«Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում կանցկացվի «Աշխույժ ոգի» («Agile Spirit 2021») զորավարժությունը։
Կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական։ Կոնտինգենտի գերազանց մասը՝ շուրջ 1600 զինվոր ու սպա, ներկայացնելու են Վրաստանի ազգային գվարդիան, ամերիկյան ծովային հետևակը։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի ու տարածաշրջանային նրա գործընկերների օպերատիվ, պրոֆեսիոնալ, մարտական պատրաստվածության բարձրացումն է։ Օրեր առաջ էլ տեղեկացրել էինք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբներին։
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են առավելագույնս մարտական իրավիճակին մոտեցված «Հավերժություն» զորավարժությունը։
Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում, մեր մերձ հարևանությամբ, բոլորն ինտենսիվ մարտական պատրաստությունների մեջ են, իսկ մենք շարունակում ենք ապավինած մնալ ռուսների հետ ունեցած մեր ռազմական գործընկերությանը՝ նույնիսկ այդ ուղղությամբ որևէ տեսանելի, էական քայլ չնախաձեռնելով։ Ավելին, մոռացած թե բանակի կռացած մեջքի շտկման, թե մարտական ոգու և պատրաստվածության բարձրացման մասին՝ զբաղվում ենք միայն անհասկանալի կադրային տեղաշարժերով ու նշանակումներով։
Իսկ առհասարակ տպավորությունն այնպիսին է, որ կորցնելով դիմադրողականությունը՝ Հայաստանը պարզապես վերածվել է ազգային շահեր, արժանապատվություն և գաղափարախոսություն չունեցող պետության։ Նաիրյան մեր հինավուրց, քրիստոնեական երկիրը փաստացի անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից, դադարում է է գոյություն ունենալուց, և այդ փաստն իրավական ձևակերպում է ստանալու Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելով պայմանագրով, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.