Հայաստանը պետական մակարդակի կիբերհարձակումների է ենթարկվում
Վերջին օրերին միանգամից մի քանի միջազգային կազմակերպություններ արել են բացահայտումներ, որոնք վկայում են, որ Հայաստանը ենթարկվում է շատ լուրջ կիբեր֊հարձակումների, ընդ որում՝ պետական մակարդակով աշխատող հաքերային խմբերի կողմից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մեկը բացահայտվել է google-ի կողմից, երբ պարզ է դարձել, որ ինչ-որ մի հաքերային թիմ, որը google-ը համարում է պետական կառույցների հետ աշխատող, օգտագործել է google chrome-ի անհայտ խոցելիություն։ Այսինքն՝ այնպիսին, որ ոչ մի տեխնիկական միջոցով չբացահայտվող։ Այս հաքերային թիմը տարբեր մեթոդներով՝ նամակներով, մեսսենջերներով ուղղորդել է թիրախ հանդիսացող մարդկանց դեպի կեղծ հայկական լրատվական կայքեր»,- ասաց փորձագետը։
Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ միայն այդ 2 երկրները կարող են հաքերային հարձակում իրականացնել։
«Եթե նայենք վերջին 10 տարվա մեջ ինչ երկրների հետք է եղել հաքերային հարձակումների, ապա խոսքը գնում է պետական կառույցների հետ աշխատող հաքերների մասին, ապա այստեղ կա Ռուսաստանի դաշնությունը, Չինաստանի հետքը, ԱՄՆ-ի հետքը կա, նաև հյուսիսկորեական հաքերային թիմը նույնպես փորձել է բանկային ոլորտի վրա հարձակումներ անել»,- նշեց Մարտիրոսյանը։
Հաքերների երկրորդ հարձակումը եղել է իսրայելական կազմակերպության կողմից վաճառվող վիրուսով, իսկ թե ո՞ր երկրին է վաճառվել, հայտնի չէ. «Չունենք կիբեռանվտանգությամբ զբաղվող պետական կամ ազգային մակարդակի աշխատող կառույց։ Միշտ նման հարձակումների մասին մենք իմանում ենք այլ երկրների զեկույցներից»։
Մարտիրոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի օրերին պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարողանում դիմադրել հաքերային հարձակումների դեմ, իսկ այդ հարձակումներն ունեցել են լուրջ ազդեցություն նաև պատերազմի ընթացքի վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).