Ադրբեջանն արգելում է հայ հոգևորականներին ու ուխտավորներին Դադիվանք մտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ հոգևորականներին Ադրբեջանն արդեն 3 ամիս է՝ արգելում է Դադիվանք մուտք գործել։ Արգելված է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։
Դադիվանքի հոգևոր սպասավոր Տեր Ներսես աբեղա Հարությունյանը News.am- ի հետ զրույցում պատմում է, որ Ադրբեջանի պատճառաբանությունները հիմնավորված չեն. «Մշտապես տարբեր պատճառաբանություններ են, որոնք այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Պանդեմիա, քանդված ճանապարհ. հիմա ուղղակի ասում են՝ ոչ ու վերջ»։
Դադիվանքը նշանակված հայ վեց հոգևորականների մշտական ծառայության վայրն է։ Չնայած վանքում եղած կենցաղային խնդիրներին՝ հայ հոգևորականները շարունակել են իրենց ծառայությունը, բայց մայիս ելումուտ չունենք վանք։
«Դադիվանքը այլ պամաններում է գտնվում, քան Հայ առաքելական եկեղեցու որևէ այլ վանք, այնտեղ կենցաղային խնդիրներ կան։ Երբ առողջական կամ կենցաղային պայմաններից ելնելով մեզնից որևէ մեկը կամ երկուսը փորձում ենք դուրս գալ վանքից՝ այդ հարցերը շտկելու, այստեղ է խնդիրն առաջանում։ Արգելք կա և՛ դուրս գալու և՛ ներս մտնելու հետ կապված։ Միտումնավոր մի իրավիճակ է ստեղծվում, որպեսզի այնտեղ հայ հոգևորական չլինի»,- ասում է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։
Դադիվանքը զրկվել է նաև իր ուխտավորներից. մայիսից նրանց մուտքն էլ է Ադրբեջանն արգելել՝ կրկին առանց հիմնավորման։
Հիմա Դադիվանքի հոգևորականները Գանձասարում են։ Ռուսական կողմը բանակցությունների մեջ է, որ հոգևորականները կարողանան վանք մտնել։
«Սպասում ենք ամեն վայրկյան, որ ռուս խաղաղապահները կարողանան համաձայնություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ և մենք վերադառնանք Դադիվանք»,- պատմում է Տեր Ներսես աբեղա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որն էլ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանքի հարևանությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.