Ամբողջ պատերազմը գնում է Կամերային թատրոնի շենքի համար, որ վաղը մյուս օրը վաճառեն այն. Սամսոն Ստեփանյան
Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ հուլիսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնում նախարարությունների շենքի առջեւ: Նրանք բողոքում են ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ, որով կամերային երաժշտական թատրոնը մտադիր են միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կարեային թատրոնի շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է իրենց ընդունել. «Ուզում ենք հասկանալ պատճառը այս գաղափարն առաջ տանելու: Ինչո՞ւ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթել թատերական ոլորտի վզին: Ինչու մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբը ունենա ընդամենը փորձատեղի: Մեզ զրկում են մեր ստեղծագործելու, մեր աշխատելու վայրից: Կարելի է ասել, որվայրը վայր է, բայց յուրաքանչյուր թատրոն ունի իր մթնոլորտը, դեմքը, իր ստեղծագործելու աուրան: Էլ չեմ ասում, որ մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից: Թող փափուկ բարձ չդնեն մեր գլխի տակ ու ասեն՝ ոչ մեկը չի կրճատվելու: Ոչ, կրճատվելու է, սա արվում է հենց դրա համար, որ Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարության ձեռքով կրճատվի այս թատրոնը: Մարդիկ ֆիզիկապես չեն կարող իրար հետ աշխատել»,-ասաց Ստեփանյանը:
Նա խոստովանեց, որ այս որոշումն իրենց համար անսպասելի էր. «Որեւէ մեկը չէր սպասում, որ նման հարված կստանանք: Այստեղ շատ կարեւոր է, թե ովքեր են շահագրգիռ անձինք: Դա հետո կերեւա: Մենք այսօր նախարարի հետ հանդիպումից ակնկալում ենք հստակ պատասխան՝ ինչ է լինելու հետագայում: Արդյո՞ք նրանք վերջնականապես որոշել են, արդյոք կա տեղ փոխզիջման գալու: Մենք ասում ենք՝ մենք պատրաստ նք շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին, թող գան փորձերի: Օրը կբաժանենք, խնդիր չի: Իմ անձնական կարծիքն այն է, որ ամբողջ պատերազմը գնում է շենքի համար, որ վաղը մյուս օրը վաճառեն այդ շենքը: Հավատացնում եմ՝ Սիմֆոնիկ նվագախումբը այդ շենքում երկու տարուց ավել չի մնալու»,-ասաց նա:
Սամսոն Ստեփանյանը նկատեց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը եւս դեմ է այս որոշմանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.