Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
Երևանի Հյուսիսային պողոտայում սկսվել է ստորագրահավաք՝ Սյունիքի կալանավորված համայնքնապետերին ազատելու պահանջով:
Հիշեցնենք, որ Քաջարանում, Գորիսում արդեն մի քանի օր ընթանում է ստորագրահավաքը: Իրավաբան Ռոբերտ Հայարապետյանը հայտնեց, որ Սիսանում նույնպես սկսվելու է ստորագրահավաք կրկին նույն պահանջով:
Նա ասաց, որ Քաջարան քաղաքից երեկվա դրությամբ հավաքվել է 3900 ստորագրություն, որն այսօր հանձնվել է ՄԻՊ Արման Թաթոյանին, ով պատրաստակամություն է հայտնել դրանք ուղարկել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ:
Ռ. Հայրապեյանն ասաց, որ Երևանում ստորագրահավաքը շարունակվելու է մինչև ժամը 23:00-ին, եթե քաղաքացիների հոսքը շատ լինի, հնարավոր է շարունակեն նաև վաղը:
«Քանի որ Գորիսում և Քաջարանում ստորագրահավաք էր, մեզ դիմում էին Երևանի մի շարք քաղաքացիներ՝ այդոք այստեղ էլ հնարավոր չէ կազմակերպե, քանի որ իրենք էլ ուզում են իրենց աջակցությունը հայտնել Սյունիքի համայնքապետերին: Այդ իսկ պատճառով որոշեցին կազմակերպել Երևանում»,- ասաց իրավաբանը:
Իսկ թե ինչ արդյոն կարող են տալ քաղաքացիների ստորագրությունները, Ռ.Հայրապետյանն ասաց, որ կարող են արդյունքներ ակնկալել դատարանից, օրինակ, երբ գործերը վերաքննիչ դատարանում քննության առարկա դառնան, ստորագրությունները կարող են ինչ-որ ձևով դատավորի մոտ ներքին համոզմունք ձևավորելու հարցում դեր խաղալ:
Հիշեցնենք, որ կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը: Նրանք նաև «Հայաստան» դաշինքի անդամներ են: Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատներ են ստացել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).