Ռուս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի լեռնային ճանապարհներին
Ռուս խաղաղապահներն իրագործել են ծանր տրանսպորտային միջոցների շարասյունները լեռնային ճանապարհներով դեպի Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին և տրանսպորտային միջոցները և Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշա (Շուշի)-Կարմիր շուկա և հակառակ ուղղությամբ շինանյութերով և սննդամթերքով բարձված վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորուն ուղիներով:
Դիտարկման կետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաև ապահովել են մեքենաների անվտանգ տեղաշարժը:
Մարտունու շրջանի հեռավոր գյուղերում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական խմբերի կողմից տարածքի ականազերծումից հետո աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու և բնակչության բնականոն կյանքի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Դիտարկման 27 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք, ստուգվել է Մարտունու շրջանի 3 շենք: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.