Սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է. որոշակի պարբերականությամբ հնչում են կրակոցներ
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում այս պահին իրավիճակը հանդարտ է, երբեմն՝ որոշակի պարբերականությամբ հնչում են առանձին կրակոցներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջեւ տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաեւ փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.
-
2025-07-14 18:17
США предложили взять на себя управление запланированным транспортным коридором между Арменией и Азербайджаном в попытке продвинуть зашедшие в тупик дипломатические переговоры между двумя кавказскими странами. Об этом сообщил журналистам посол США в Турции Том Баррак в пятницу, передает Middle East Eye.
-
2025-07-14 17:08
Сейчас создается основа для того, чтобы беспрепятственно сдать коридор под названием «Перекресток мира», а в будущем весь Сюник Азербайджану. Об этом на встрече с журналистами 14 июля заявил адвокат Мкртич Давтян.
-
2025-07-14 17:08
В Брюсселе состоялась трехсторонняя встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Европейской комиссии Урсулы фон дер Ляйен. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.