«Փաստ». ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ. ՎԱՐԴևԱՆՅԱՆ
«Փաստ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Նաև հայտարարվեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7: Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած երկու անձ այս պահին գտնվում է կալանքի տակ:
Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական մանդատ ստանալով՝ նրանք փաստացի ձեռք են բերում պատգամավորական անձեռնմխելիություն: Այդ դեպքում, իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումից հետո: Իրավաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նշյալ անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի, և դրա նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը:
Վարդևանյանը նաև հավելեց, որ դատախազությունը հետո կարող է նշյալ անձանց ազատությունից զրկելու հարցով դիմել Ազգային ժողով, սակայն քրեական հետապնդումը շարունակելու հարցի վերաբերյալ իրավական կառուցակարգեր չկան ընթացիկ գործերի առումով, հետևաբար, քրեական գործերը բոլոր նման իրավիճակներում ենթակա են կասեցման: Ի դեպ, հավելենք, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցներ մանդատը, ապա նա ևս կունենար անձեռնմխելիություն, ու քրեական հետապնդումը ավտոմատ կկասեցվեր: Սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանը որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը»։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.