ՊՆ ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացը
Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության և պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառող սպաներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, մաղթել հաջողություն հետագա ծառայության մեջ: Շնորհավորանքի խոսքեր են հնչել նաև ՊԱՀՀ-ի ղեկավարության և դասախոսների կողմից:
Հանդիսավոր արարողության ավարտին ուսումնառողները ստացել են ավարտական վկայագրեր:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 11:39
Подача природного газа в Армению будет временно приостановлена. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-24 11:38
На границе между Таиландом и Камбоджей идут столкновения, сообщает Reuters.
-
2025-07-24 11:34
Самолет Ан-24 с пассажирами не вышел на связь в Амурской области, сообщает РИА Новости со ссылкой на правоохранительные органы.
-
2025-07-24 11:32
Депутат Национального собрания Армении Тигран Абрамян уверен, что премьер-министр Никол Пашинян намерен как можно дольше удерживать под стражей предпринимателя и мецената Самвела Карапетяна и максимально дискредитировать его инициативы.