Последние новости

Ստորագրահավաքը կշարունակվի նաև այսօր

Այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 17։00-ից կշարունակվի ի պաշտպանության Սյունիքի համայնքների ղեկավարներ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների ստորագրահավաքը։ 

Պահանջն է՝ ապօրինի ազատազրկումից անհապաղ ազատ արձակել նրանց՝

. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին,

. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին,

. Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին,

. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին,

. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին

«Հ. գ. Երբ վտանգված էինք, այս անձինք Արցախում և ՀՀ սահմաններին էին՝ զենքերը ձեռքին, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրած, և հերոսացվելու փոխարեն այժմ ազատազրկված են։ Առնվազն ստորագրությամբ պարտավոր ենք նրանց սատարել»,- գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ Երևանում ստորագրահավաք կայացել է նաև երեկ, իսկ Քաջարանում և Գորիսում արդեն շարունակվում է մի քանի օր։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ