Քանի որ դրամն արժեւորվում է, նոր ներմուծվող ապրանքները հնարավոր է ավելի էժան կլինեն. Գագիկ Մակարյան
Միջին աշխատավարձը պետական սեկտորում բավականին բարձրացել է արդեն նաեւ պարգեւավճարների շնորհիվ, բայց ժողովրդի գնողունակությունը ցածր է մնում, որովհետեւ մի կողմից գնաճը, մյուս կողմից գործազրկությունը, աղքատությունը, տարբեր բիզնեսների փակվելը, որոնք չեն վերականգնվում, բավականին խնդիրներ են առաջացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հայաստանում հիմա որոշակի դիսբալանս կա տնտեսության թեւերի միջեւ. ասենք, որոշ ճյուղեր զարգացել են կամ զարգանում են, որոշ ճյուղեր՝ հակառակը, վատացել են ու չեն կարողանում վերականգնվել: Նաեւ գնողունակությունը նվազել է, որովհետեւ անցյալ տարի միգրացիա տեղի չունեցավ, ճանապարհները փակ էին, մարդիկ մնացին այստեղ, հետեւաբար դրսից փող չբերեցին: Այդ ընթացքում կուտակել են պարտքեր ու հիմա պետք է այդ բացերը լրացնեն:
Իհարկե, դա նաեւ դրական էր այն իմաստով, որ այդ մարդիկ մնալով Հայաստանում սկսեց իր բնակավայրում գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց ասյ տարի նորից գնացին:»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանը հույս հայտնեց, որ քանի որ դրամն արժեւորվում է, նոր ներմուծվող ապրանքները հնարավոր է ավելի էժան կլինեն:
«Պետությունը կարող է այս վայրի շուկայական հարաբերությունները որոշակիորեն կարգավորել: Պետությունը կարող է վերեւից սահմանափակել գները, որովհետեւ պատերազմից հետո լիքը խնդիրներ են առաջացել:
Պետությունը պետք է ուղղորդի, թե որ ճյուղերում ներդրումների կարիք ունի: Հաջորդը տրանսպորտային ենթակառուցվածքներն են: Այսօր կան ներդրողներ, որոնք ասում են՝ մենք փող չենք ուզում, կառուցենք ճանապարհներ, բայց վճարովի լինի ճանապարհը: Պետությունը չգիտես ինչու դրան չի գնում: Կարող է ձրի ճանապարհին զուգահեռ լինել նաեւ որակյալ վճարովի ճանապարհ: Այսինքն Հայաստանում պետությունը բիզնեսի համար պետք է ստեղծի պայմաններ»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.