Վիրուսային հեպատիտի հետ կապված իրավիճակը լուրջ է. ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը լուրջ է։ Այս մասին Հեպատիտի համաշխարհային օրվան` հուլիսի 28–ին ընդառաջ լրագրողների հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Ամբողջ աշխարհում 325 մլն մարդ է ապրում քրոնիկ հեպատիտներով, ամեն տարի մահանում են վարակվածներից շուրջ 170000 –ը։ Խնդիրը լրջանում է, որովհետև հեպատիտն ընթանում է առանց ախտանշանի։
«Մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, չեն դիմում բժշկի, իսկ հիվանդությունը լավագույն դեպքում հայտնաբերվում է 15-20 տարի անց, երբ բարդացած է, մարդն արդեն ունի լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,–ասաց նա։
Աբովյանի խոսքով` Հայաստանում վերջին 5 տարում սուր հեպատիտ B–ի և C–ի նվազում, մասնավորապես հեպատիտ C–ի վարակվածության ցուցանիզը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B–ինը`6 անգամ։
«Չունենք 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ B, ինչը պայմանավորված է 1999 թվականից սկսած պատվաստումներով, որն արդյունավետ կանխարգելիչ միջոց է»,–ասաց նա։
Միայն 2020 թվականին հայտնաբերվել է հեպատիտի 1244 դեպք։ Մարդկանց 85 տոկոսը չի իմացել իր հիվանդության մասին, քանի որ ախտանիշներ չի ունեցել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-22 09:30
Армения не занимается реэкспортом цветов из третьих стран в Россию. Об этом Sputnik Армения заявили в министерстве экономики республики, комментируя муссируемые в СМИ и социальных сетях слухи.