Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է ֆասադային շենքի վերականգնողական աշխատանքները
Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնել է գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական դեկորատիվ տարրերի` քարե քիվերի վերականգնողական աշխատանքները:
Դեռևս 1940-ականներին Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված և մայրաքաղաքի խորհրդանիշ դարձած Երևանի կոնյակի գործարանի շենքը հանդիսանում է Հայաստանի պատմամշակութային ժառանգության մաս և ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Վերականգնման աշխատանքներին նախորդել է համապարփակ հետազոտություն և քննարկումներ հանրապետության ոլորտի պատասխանատուների հետ, ինչի արդյունքում վերականգնման նախագիծը հավանության արժանացավ բոլոր շահառուների կողմից։
Ոսկերչական մանրակրկտություն պահանջող քարե քիվերի վերականգնումը միտված է ապահովել թե´ շենքի ամրությունն ու մարդկանց և հարակից տարածքների անվտանգությունը, և թե´ պահպանել այս բացառիկ ճարտարապետական ժառանգությունը։
Պատմական վկայությունների համաձայն, կոնյակի արտադրության համար նախատեսված այս շենքի նախագծման ժամանակ Հովհաննես Մարգարյանը ձեռնամուխ է եղել կատարել այնպիսի աշխատանք, որպեսզի շինության անգամ ճակատային մասը վկայի, որ այստեղ ստեղծվում են երկրի խորհրդանիշ ARARAT կոնյակները։ Այսպիսով, արտաքին ձևավորման նյութ է ընտրվում Հայաստանի ճարտարապետական էնդեմիկ համարվող տուֆը, որն, ինչպես հայտնի է, կախված եղանակային պայմաններից կարող է փայլատակել բաց վարդագույնից մինչև սաթագույնի տարբեր երանգներով։
Ինչպես և նախատեսել էր հեղինակը, Երևանի կոնյակի գործարանի ֆասադային շենքում տեղի է ունենում կոնյակի արտադրության կարևոր փուլերից ամենաերկարատևը՝ հնեցման գործընթացը։
Նշենք նաև, որ մայրաքաղաքի արևելյան խորհրդանշական դարպաս հանդիսացող այս վեհաշուք շենքում է գործում նաև ARARAT Թանգարանը, որտեղ այցելուները կարող են բացահայտել լեգենդար կոնյակներին վերաբերող ողջ ժառանգությունը։
«Ի շարս այլ ներդրումային ծրագրերի, որոնք ուղղված են թե´ արտադրական հզորությունների ընդլայնմանը, և թե´ մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը, Երևանի կոնյակի գործարանի քարե քիվերի վերականգնման այս աշխատանքները կարևոր են ոչ միայն գեղագիտական կամ անվտանգության առումներով, այլև մեր՝ հայերիս պատկանելիությունը ընդգծելու, ճարտարապետական ինքնությունը բացահայտելու առումով։ Հետևելով մասնագետների մանրակրկիտ աշխատանքին և որոշ հատվածներում արդեն իսկ տեսնելով արդյունքը, կարծում եմ սա նաև բոլորիս համար թե´ ուղիղ, թե´ փոխաբերական իմաստներով դեպի վերև հայացքը նետելու և այնտեղից ոգեշնչվելու հիանալի հնարավորություն է», - Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյան։
«Շենքի հարցում, կարելի է ասել, Երևանի կոնյակի գործարանի բախտը բերել է։ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանը կարողացավ ստեղծել շենքի կատարյալ համաչափությամբ նախագիծ, որը վիճակված էր լինելու լեգենդար ARARAT կոնյակների օրրանը։ Ի շնորհիվ հայկական ճարտարապետությանը բնորոշ խորը խորշերի, շենքի ֆասադային հատվածը մի փոքր ձգված է։ Այս ամենը ստեղծում է բազմազանության էֆեկտ միասնության մեջ, ինչը բնորոշ է հայկական կոնյակների համային և հոտային առանձնահատկություններին։
Շենքը կառուցված է ոսկեգույն երանգի տուֆից, որի գույնը հիշեցնում է այնտեղ հասունացած անզուգական ըմպելիքը: Եվ այս շենքը տարիների ընթացքում ավելի ու ավելի է արժևորվում, ճիշտ այնպես, ինչպես կոնյակը: Բայց «կոնյակի տունը» խնամքի կարիք ունի, հարկավոր է վարպետի աչք այն լավագույնս պահպանելու համար: Վստահ եմ, որ այդպիսի հոգատարությունն առկա է: Այսինքն՝ շենքի բախտը նույնպես բերել է», - Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան:
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.