Ո՞վ է ճիշտ. Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել սահմանին
Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի մնալ ՀՀ տարածքում, այլև սադրիչ գործողություններ են իրականացնում` փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Լինելով ՀԱՊԿ–ի անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ–ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու իր պատասխանատվությունը։ Ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց նաև, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սա, ըստ նրա, նախատեսված է ՀԱՊԿ–ի գործունեության իրավակարգավորումներով։
Փաշինյանը հավելեց` եթե ՀԱՊԿ–ի առաքելության շրջանակներում դա հնարավոր չլինի իրականացնել, ապա Հայաստանի համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ` ներառյալ Մինսկի խմբի շրջանակում։
Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր միջոցները տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.