ԲԱՑԱՌԵԼԻ ՉԷ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ. Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը։
«Բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»: Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա», - նշել է նա։
Ըստ Աբրահամյանի՝ բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները, որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում:
«Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում», - նշել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: