Ամեն քայլ ձեռնարկել՝ նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական տանդեմին կանգնեցնելու համար․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հյուսիսարևելյան ուղղությամբ: Նախիջևանի սահմաններին մոտ Երասխ գյուղի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի վրա հարձակումներից հետո, սա արդեն երրորդ անգամն է մեկ շաբաթվա մեջ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները ոտնահարում են հրադադարի համաձայնագիրը և բացահայտորեն խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հաղորդվում է, որ մարտերը դեռևս շարունակվում են, դրանց արդյունքում երեկ գիշեր երեք հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կողմից, ևս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
«Միջազգային հանրությունը, Եվրոպական միությունը և ԵՄ անդամ երկրները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ սա ոչ այլ ինչ է, քան նոր փորձ՝ շարունակելու հայերի էթնիկ զտումները, որոնք սկսվել են Արցախում 2020 թ․ պատերազմի ընթացքում: Այս ռազմական ագրեսիան ցույց է տալիս, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի վերջնական նպատակն է կործանարար հարված հասցնել հայոց պետականությանը ու բռնապետներ Ալիևի և Էրդողանի ցեղասպան նկրտումները իրականացնելը, որոնք ի սկզբանե սահմանվել են ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը վճռականորեն դատապարտում է ադրբեջանական վերջին հարձակումները և կոչ անում ԵՄ-ին, ինչպես նաև ազատ աշխարհի ժողովրդավարական երկրներին միանշանակորեն դատապարտել ադրբեջանական շարունակվող ագրեսիան Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքում: Պետք է հնարավոր ամեն քայլ ձեռնարկել նավթադոլարներից հղփացած ադրբեջանաթուրքական բռնապետական և ագրեսիվ տանդեմին անհապաղ կանգնեցնելու համար։ Անպատժելիությունը և անխոհեմ «երկկողմանիությունը» հավասար է ագրեսորին աջակցելուն
Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք մեր ղեկավարությունից պահանջում և ակնկալում ենք շիտակություն և արդարություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.