ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՃՇՏՈՒՄԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ. քաղաքագետ
Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Երբ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Իսկ գուցե ոմանք կարգավիճակի ճշտման տակ հասկանում են այլ բան, գուցե ճիշտ հակառակը' ճշտեն, որ թողնեն Ադրբեջանի կազմում, այսինքն հարցը վերջնականապես փակեն։
Բացատրեմ իմաստն, Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ։ Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։
Սա է Արցախի կարգավիճակի աշխարքաղաքական նշանակությունը։ Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում, այս իմաստով, կրկնեմ, մեծ հարց է, թե ով ինչ կարգավիճակի մասին է խոսում։
Խորհուրդը կտամ դեսպաններից, երբ խոսում են կարգավիճակի ճշտման մասին, հետաքրքրվել, թե դրա տակ ինչ են հասկանում ու որն է այդտեղ իրենց շահը։
Հ.Գ. Դիվանագիտական լեզվում կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ է ասվում, այլ ավելի կարեւոր է այն, թե ինչը չի ասվում»,- գրել է Դանիելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.