Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում 14,733 միավորով դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո նա առաջին մարմնամարզիկն է, որը մեդալ է վաստակում օլիմպիական խաղերում։
Դավթյանն ընդամենը հինգ հարյուրերոդական միավորով զիջեց առաջին և երկրորդ տեղը գրաված մարզիկներին։
Ոսկե մեդալի արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջեհվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։
Արթուրը հիանալի կատարեց առաջին ցատկը, որից հետո ստացավ 14,800 գնահատականը։ Երկրորդ ցատկի ժամանակ առգետնումը մի փոքր հաջող չէր, և այդ պատճառով նա ստացավ 14,666 գնահատականը, իսկ միջին արդյունքը ստացվեց 14,733։ Իսկ ահա մրցակիցները ավելի լավ կատարեցին երկրորդ ցատկը, ինչի արդյունքում էլ ձևավորվեց մրցանակային եռյակը։ Անկախ մեդալի հարգից Արթուր Դավթյանի մեդալը հրաշալի արդյունք է և Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը Տոկիո 2020-ում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.