Последние новости

Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր՝ օգոստոսի 2-ին, հավաքվել են ԱԺ-ի մոտ և պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը:

«Մենք, իմանալով 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստի մասին՝ եկել ենք այստեղ, որ գերիների ծնողներով կոչ անենք օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը։ Իրենց ակտիվ աշխատանքի շնորհիվ հայ բոլոր ռազմագերիներին պետք է շտապ վերադարձնել Հայաստան։

Այս պահին երկրի կարևորագույն հարցերից են անվտանգությունն ու հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք»,- նշեց գերիների հարազատներից մեկը՝ հավելելով, որ ԱԺ-ին հորդորում են երկու-երեք անգամ ավելի աշխատանք կատարել ռազմագերիների հարցով։

Ինչ վերաբերում է 7-րդ գումարման ԱԺ-ին, ապա վերջինս նշեց, որ չի կարող ասել, որ խնդիրը նրանք լիարժեք են կատարել, բայց նաև չի կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չեն արել։ Նրա խոսքով՝ պատգամավորներ են եղել, որ գիշեր և ցերեկ աշխատել են այս հարցով, եղել են պատգամավորներ, որոնք բոլորովին անտեղյակ են եղել, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ