Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը
Սիրիայում փորձագետները սկսել են վերականգնել Հալեպի միջնաբերդը, որի ենթարկվել էր գրոհայինների հարձակմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագծի գլխավոր ինժեներ Ամինա Սաբունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձագետների կարծիքով՝ ճարտարապետական հուշարձանը քանդվել է 20 տոկոսով: Նրանք այժմ վերստեղծում են միջնաբերդի հյուսիսային և արևելյան պատերը, որոնք ամենաշատն են տուժել: Որոշ աշտարակներ ամբողջությամբ ավերվել են:
«Մենք հետազոտություն ենք անցկացրել, պարզել ենք ավերածությունների աստիճանը: Նախ ցանկանում էինք օգտագործել օրիգինալ քարը, այսինքն՝ միջնաբերդը վերադարձնել իր սկզբնական տեսքին, սակայն որոշ տեղերում ավերումը շատ լուրջ է: Մենք պետք է ժամանակակից նյութ օգտագործենք»,- մեկնաբանել է Ամինա Սաբունին:
Ինչպես հայտնել է միջնաբերդի թանգարանի տնօրեն Ահմադ Հարիբը, պատմական շենքի վերականգնումն իրականացնում են հենց իրենք՝ սիրիացիները, ինչպես նաև՝ Ռուսաստանից ժամանած մասնագետներ:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի գիտարշավի ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են ոչնչացված պատմական օբյեկտները՝ հետագայում դրանց 3D մոդելները ստեղծելու համար:
Ժամանակակից ամրոցի տեղում ամենահին շինությունները կառուցվել են Հալեպի առաջին տիրակալի՝ Համդանիդների արքայատոհմից Սայֆ-ալ-Դաուլի կողից 10-րդ դարում:
XIII դարի առաջին տասնամյակում միջնաբերդը վերածվել էր հարստագույն քաղաքի: Ներսում պալատներ և բաղնիքներ, մզկիթներ և դամբարաններ, զինանոց և զինվորների նախապատրաստման համար տարածքներ, ջրի ցիստեռներ և հացահատիկ պահելու ամբարներ:
1986 թվականին Հալեպի միջնաբերդը գրանցվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ Հալեպի Հին քաղաքի հուշարձանների շարքում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.